13/11/2020 09:06
Մեր ջոկատով շարունակում ենք պահել այն դիրքը, որը վստահված է եղել մեզ. Աննա Հակոբյանը՝ դիրքերից (Տեսանյութ)
Մեր ջոկատով շարունակում ենք պահել այն դիրքը, որը վստահված է եղել մեզ, ֆեյսբուքյան տեսաուղերձում մարտական դիրքերից ասաց ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը՝ ավելացնելով՝ իրենց հայտնել են, որ այս օրերին Երևանում փնտրում են իրեն:
«Վստահված էր հսկվել այն ձորը, որտեղից հնավոր էր թշնամու դիվերսանտների սողոսկում մեր տարածք: Մեզ վստահված էր դա հսկել և չեզոքացնել անհրաժեշտության դեքպում: Գիտեմ՝ մեծ քննարկում է եղել, թե ինչու եմ զինվորագրվել հայրենիքի պաշտպանությանը, թե դա կնոջ տեղ չի, կամ վարչապետի տիկինը այլ գործեր ուներ անել: Հիմա այն պահն է, որ պատասխանները պետք է փնտրենք՝ ինչ անհրաժեշտությունից այդ քայլին գնացինք», - ասաց նա՝ ավելացնելով, որ սահմանված ժամկետներում մյուս կամավորների պես կվերադառնան:
Աննա Հակոբյանը տեղեկացրեց, որ վերադառնալուց հետո ջոկատը համալրելու է և ավելի պրոֆեսիոնալ պատրաստավծություն են ձեռք բերելու: