13/11/2020 10:37
Արցախի նախագահը անձամբ դիմել է Փաշինյանին պատերազմը դադարեցնելու համար (Տեսանյութ)
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր հանդիպել է ԱՀ Ազգային ժողովի խմբակցությունների հետ, տեղեկացնում է նա իր ֆեյսբուքյան էջում:
«Քննարկել ենք ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը եւ եռակողմ հայտարարության դրույթները:
Մեկ անգամ եւս վերահաստատել եմ, որ նաև ես եմ դիմել ՀՀ վարչապետին՝ ջանքեր գործադրելու պատերազմական գործողությունները դադարեցնելու համար:
Այդ որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով ռազմական իրադրությունը, քանի որ զինված ուժերի հրամանատարությունը պնդել է դրա անհրաժեշտությունը: Մենք ունեցել ենք որոշակի լուրջ խնդիրներ, որոնց պայմաններում պատերազմի շարունակումը հանգեցնելու էր ավելի մեծ մարդկային ու տարածքային կորուստների, որոնց թվում՝ Ստեփանակերտի անկմանը, այլ քաղաքների, գյուղերի ու հազարավոր զինծառայողների շրջափակմանը», - գրել է Հարությունյանը: