13/11/2020 10:58
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 1703 դեպք, մահերի թիվն ավելացել է 39-ով
Հայաստանում նոյեմբերի 13-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի՝ ընդհանուր 114 383 դեպք։ Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 1703-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 72 116 (+1986) մարդ, այս պահին բուժվում է 40 452-ը (-322):
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 2137 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 1697-ի (+29), իսկ այլ պատճառներով՝ 440 (+10):
Մեկ օրում մահացել է 39 մարդ: