13/11/2020 19:21
ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանային ծառայությունը Հայաստանում՝ Նախիջևանի և Իրանի հետ սահմանին, նոր հենակետեր է տեղակայել
ՌԴ անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը տեղեկացրել է ԼՂ հակմաարտության կարգավորման աշխատանքների շրջանակներում լրացուցիչ սահմանային հենակետերի տեղակայման մասին:
«Երկու հենակետ տեղակայված է Հայաստանի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության սահմանին, ևս երկուսը՝ Հայաստանի և Իրանի սահմանին», - ասել է նա՝ ԼՂ հունմանիտար հարցերի թեմայով խորհրդակցության ժամանակ: