13/11/2020 15:50
Նիկոլ Փաշինյանի խնդիրն է դիմանալ մինչև դեկտեմբեր. Արտակ Զաքարյան
Նիկոլը միամիտ տղա չէ, նա շատ լավ գիտեր, թե ինչ է սպասվելու իրեն Արցախը հանձնելուց հետո, ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:
«Իրականում, հոգեբանորեն Նիկոլն արդեն հեռացել է այն պահից, երբ ստորագրել և դավաճանել է մեզ բոլորիս։
Նա շատ լավ գիտի, որ այլևս չի կարողանալու ղեկավարել Հայաստանը։
Բայց նաև խնդիր ունի «հանձնելու գործը մինչև վերջ տանել»։ Այդ հարցում իրեն օգնում է հայտարարված ռազմական դրությունը, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները, որոշ բարձրաստիճան ոստիկաններ և Հայաստանի ապագայի վրա թքած ունեցող անտարբեր քաղաքացիները։ Իսկ խանգարողները հիմականում պատասխանատու, գիտակից քաղաքացիներն ու ընդդիմադիրներն են։
Նիկոլի խնդիրն է դիմանալ մինչև դեկտեմբեր, հետո իրեն այլևս պետք չի լինի ո՛չ ռազմական դրության ռեժիմը, ո՛չ սեփական օգտագործման պատգամավորները, ո՛չ դեբիլ զոմբիները, ո՛չ էլ, այսպես կոչված, ուժայինները», - գրել է Արտակ Զաքարյանը՝ հետգրությամբ ընդգծելով՝ «мавр сделал своё дело, мавр может уйти»: