13/11/2020 11:30
«Մեռնելու եք էս օդից». Արցախցի դպրոցականներն ադրբեջանցիներին հաղորդագրություններ են թողել դպրոցի պատերին, իսկ գյուղացիներն այրել են սեփական տները. Լուսանկարներ
Համացանցում բազմաթիվ տեսանյութեր ու լուսանկարներ են տարածվել՝ ինչպես են արցախցիներն Արցախից դուրս գալուց առաջ իրենց նախաձեռնությամբ այրում սեփական տները դրանք հակառակորդին չթողնելու համար:
«Անիծվեք դուք, թուրք շներ ու հայ դավաճաններ: Չեք մարսելու», «Մենք ձեզ չենք սպանելու, բայց մեռնելու եք էս օդից», «Ոչ վայելեք». արցախցի դպրոցականներն էլ ադրբեջանցիներին՝ իրենց գյուղի ապագա բնակիչների համար հաղորդագրություններ են թողել դպրոցի պատերին՝ հայրենի գյուղը ստիպված լքելուց առաջ: