13/11/2020 17:59
Նախիջևանից դեպի Ադրբեջան ձգվող ճանապարհը լինելու է մեր պետության կործանման սկիզբը. Արևելագետ
Արցախի հարցով եռակողմ պայմանագրով ստանալու ենք ապագա պատերազմ, պատերազմ, որը թաքնված է պայմանագրի դավաճանական կետերի ներքո, Նիկոլ Փաշինյնաի հրաժարականի պահանջով ցույցի ժամանակ ասաց արևելագետ Վարդան Ոսկանյանը:
«Նախիջևանից դեպի Ադրբեջան ձգվող ճանապարհը լինելու է մեր պետության կործանման սկիզբը, որովհետև այն կտրելու է մեր հայրենիքի կենսական երակներից մեկը՝ սահմանն Իրանի հետ: Այդտեղով անցնելու են թուրքերը: Մենք բոլորս պետք է մերժենք այս դավաճանական փաստաթուղթը, այն ստորագրած անձը չպետք է ապագա ունենա մեր երկրում», - ասաց արևելագետը: