13/11/2020 10:23
Փաշինյանն ու Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել. Մակրոնը գոհունակություն է հայտնել Ղարաբաղում ռազմական գործողությունների ավարտի կապակցությամբ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում գոհունակություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ավարտի կապակցությամբ և հաստատել բոլոր կողմերի համար ընդունելի հակամարտության կարգավորման լուծում գտնելու պատրաստակամությունը, հայտնում է Ելիսեյան պալատը:
«Նախագահը գոհունակություն է հայտնել ռազմական գործողությունների ավարտի կապակցությամբ, հիշեցրել իր բարեկամական զգացմունքները Հայաստանի և նրա ժողովրդի հանդեպ և պատրաստակամությունը՝ ստեղծել քաղաքական լուծում, որը կլինի արդար, երկարաժամկետ և Լեռնային Ղարաբաղի բոլոր կողմերի համար ընդունելի», - ասվում է հաղորդագրությունում:
Մակրոնը Փաշինյանին պատմել է նաև հինգշաբթի տեղի ունեցած հանդիպման մասին՝ Ֆրանսիայից մարդասիրական օգնություն տրամադրելու ջանքեր կազմակերպելու համար: