13/11/2020 17:46
Պետք է լինի նոր իշխանություն, պետք է լինեն նոր բանակցություններ. Միքայել Մելքումյան
Մենք չենք կարող թույլ տալ, որ ՀՀ վարչապետի ապաշնորհ կառավարման պատճառով հայ ազգը ծնկի գա, Նիկոլ Փաշինյնաի հրաժարականի պահանջով ցույցի ժամանակ ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը:
«Այսօր կարելի էր խուսափել այս ամենից: Եթե մենք տալիս ենք Արցախը, մենք տալու ենք նաև Հայաստանը: Մենք նման բան չպետք է թույլ տանք: Պետք է լինի նոր իշխանություն, պետք է լինեն նոր բանակցություններ: Բոլորը պետք է հատ-հատ պատասխան տան», - ասաց պատգամավորը: