13/11/2020 18:27
Ստեփանակերտում ապրեք՝ տենամ կարա՞ք. «սնայպերը» ցանկացած ժամանակ կարա խփի՝ էնքան մոտա. Պատերազմի մասնակից
Կնոջս գյուղը Քարինտակում է, այն «ձրի» տալիս եմ ձեզ, Շուշիում տուն ունեմ, «ձրի» տալիս եմ ձեզ, գնացեք, ապրեք. հանրահավաքում ասաց պատերազմի մասնակից Արթուր Բեգլարյանը՝ դիմելով նրանց, ովքեր ասում են՝ «ղարաբաղցիները թող գնան Ղարաբաղում ապրեն»:
«Գնացեք, Ստեփանակերտում ապրեք՝ տենամ կարա՞ք: «Սնայպերը» ցանկացած ժամանակ կարա խփի՝ էնքան մոտա: Տեսնեմ կարա՞ք ձեր երեխային ասեք՝ գնա փողոցում խաղա: Կարա՞ք՝ չեք կարա, դե ուրեմն՝ մի՛ խոսեք», - ասաց նա։