13/11/2020 18:22
Փոխանակ հակաօդային պաշտպանություն ձեռք բերեին, PR էին հավաքում զինվորների մայրերի մոտ, թե զինվորը 4 տեսակ աղցան, սուրճ և պաղպաղակ է ուտում. Տարոն Տոնոյան
Փոխանակ հակաօդային պաշտպանություն ձեռք բերեին, PR էին հավաքում զինվորների մայրերի մոտ, թե տեսեք 4 տեսակ աղցան, սուրճ և պաղպաղակ են ուտում զինվոները, հանրահավաքում ասաց բժիշկ, ազատամարտիկ Տարոն Տոնոյանը:
«Շոումեններ են սրանք: Նիկոլի գնալը ժամանակի խնդիր է, թող համարի, որ իր կյանքի ամենամեծ բարձունքը ոչ թե այն փշալարն էր, որ անցավ… Ես ակնկալում էի, որ պատերազմի ժամանակ իր ֆեյսբուքյան էջի լուսանկարը պիտի փոխի ու Բետադինով թրջած իր ձեռքի ու քայլող բոթսաների փոխարեն զինվորի նկար դնի, ով կռվեց մինչև վերջ հայրենիքի համար: Բայց փշալարերի վրայով անցնելն իր կյանքի ամենամեծ հերոսությունն ու գագաթնակետն էր», - նշեց նա: