13/11/2020 14:55
Գրոհայինները Ղարաբաղից չեն անհետացել, չեն գոլորշիացել. Զախարովա
Ռուսաստանի Դաշնությունը ելնում է նրանից, որ Մերձավոր Արևելքից Ղարաբաղ զինյալների տեղափոխման հետ կապված իրավիճակը կլուծվի բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Գրոհայինները, որոնք տեղափոխվել են Ղարաբաղ, ցավոք, չեն անհետացել, չեն գոլորշիացել: Մենք ելնում ենք այն ենթադրությունից, որ այս հարցը կլուծվի, և բոլոր կողմերն, ովքեր հետաքրքրված են այս տարածաշրջանում խաղաղությամբ, պետք է ջանքեր գործադրեն այն լուծելու համար», - ասել է նա ճեպազրույցում: