13/11/2020 17:12
Որտե՞ղ են զոհվածների մարմինները՝ չգիտենք, որովհետև տրված են թուրքին. զոհված մայորի մայր
Իմ երկրին առյուծ զավակ եմ տվել, Ազատության հրապարակում ասաց պատերազմում զոհված մայոր Մկրտիչ Հակոբյանի մայրը:
«Ես գիտեի՝ եթե զինվոր է, ուրեմն պետք է հայրենիք պաշտանի, դա նորմալ է, բայց նորմալ չէ այն, որ չգիտեմ՝ ինչի համար իմ որդին գնաց, զոհվեց: Ո՞ւր եք որդեկորույս մայրեր, ինչո՞ւ այստեղ չեք: Պատասխան եմ պահանջում այն մարդուց, ով ստորագրեց փաստաթուղթը: Հիմա իմ որդու մասունքներն անգամ չկան, դուք դա հասկանո՞ւմ եք: Որտե՞ղ են նրանց մարմինները՝ չգիտենք, որովհետև տրված են թուրքին, անգամ մասունքներն իրավունք չունենք բերելու, հողին հանձնելու: Պարզվում է՝ զավակիս երկրին չեմ տվել, թուրքի հողին եմ տվել», - ասաց նա: