13/11/2020 16:24
Մայրաքաղաք մտնող բոլոր ճանապարհները փակ են, իրավապահներին կոչ ենք անում չխոչընդոտել քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքը. ՀՅԴ
Այս պահին մայրաքաղաք մտնող բոլոր ճանապարհները փակ են, տեղեկացնում են ՀՅԴ գրասենյակից։
«Հայ ժողովրդի թիկունքում ազգադավ փաստաթուղթ ստորագրած վարչախումբը հոգևարքի մեջ է։ Այս պահին մայրաքաղաք մտնող բոլոր ճանապարհները փակ են։ Կոչ ենք անում իրավապահներին չխոչընդոտել քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքը, չենթարկվել դավաճան իշխանությունների ապօրինի հրահանգներին», - նշված է ՀՅԴ տարածած հայտարարության մեջ։