13/11/2020 20:03
Մեկնարկել է զոհվածների մարմինների փոխանակման գործընթացը. Արայիկ Հարությունյան
Այսօր, համաձայն նախապես ձեռք բերված պայմանավորվածության, մեկնարկել է զոհվածների մարմինների փոխանակման գործընթացը, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը: Նա նշել է, որ փոխանակումն իրականացվում է ՌԴ խաղաղապահ առաքելության համակարգմամբ, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի եւ Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության մասնակցությամբ:
«Իմ երախտագիտությունն եմ հայտնել ՌԴ խաղաղապահ զորակազմին առաքելության արագ կազմավորման ու իրականացման, ինչպես նաև զոհվածների մարմինների փոխանակման կարևոր մարդասիրական գործընթացի անվտանգության համակողմանի ապահովման, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին և արտակարգ իրավիճակների պետական ծառայությանը՝ գործուն մասնակցության համար», - գրել է նախագահը: