13/11/2020 17:57
Պատսպարվում ես այն ոստիկանության թիկունքում, որի զոհված 21 ներկայացուցիչների անուններն անգամ պաշտոնապես չես հայտարարել. Պատգամավորը՝ վարչապետին
Ասում էիր՝ չես վախենում ժողովրդից, դուրս արի, կանգնիր ժողովրդի առաջ ու ասա՝ ինչո՞ւ վաճառեցիր Արցախը, ինչո՞ւ դավաճանեցիր հայ ժողովրդին, հանրահավաքում վարչապետին դիմեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:
«Պատսպարվում ես ԱԱԾ-ի, այն ոստիկանության թիկունքում, որի զոհված 21 ներկայացուցիչների անուններն անգամ պաշտոնապես չես հայտարարել, զոհերի ցուցակում չկան: Անգամ ոստիկանների արժանապատվությունն ես պղծել: Մտիր քո շատ սիրելի «Ֆեյսբուք», մտիր ուղիղ եթեր, ծնկի իջիր, ներողություն խնդրիր հայ ժողովրդից, Արցախի ժողովրդից ու հրաժարական տուր», - ասաց նա: