Տասը վիրավորներին փրկել, զոհված ընկերոջ մարմինը փոսում թաքցրել է, մինչև վերադառնա ու ծնողներին հասցնի. 19-ամյա Լևոն Մանուկյանը հերոսաբար ընկավ Մատաղիսում

14/11/2020 19:34

Տասը վիրավորներին փրկել, զոհված ընկերոջ մարմինը փոսում թաքցրել է, մինչև վերադառնա ու ծնողներին հասցնի. 19-ամյա Լևոն Մանուկյանը հերոսաբար ընկավ Մատաղիսում


Սեպտեմբերի 27-ից ուղից 44 օր տևած պատերազմից հետո, ցավոք, մեզ այսօր մեկ բան է մնում ասել՝ կներեք, տղե՛րք, որ տեր չեղանք ձեր արյանն ու ձեր պահած հողին: Ու հիմա միայն մեկ բանով կարող ենք, չէ՛՝ պիտի փորձենք արդարանալ ձեր առջև՝ ՁԵԶ անուն առ անուն հիշելով ու ՁԵՐ մասին բարձրաձայնելով:

Aysor.am-ն այսուհետ անդրադառնալու է մերօրյա և՛ ապրող, և՛ ապրեցրած հերոսներին, մեր կողքին ապրող ու նահատակված հերոսներին, ովքեր պատերազմի այլ ելքի համար էին պայքարում, ովքեր աներեր էին ու մինչև վերջին վայրկյանը մարտնչեցին…

19-ամյա Լևոն Մանուկյանը զորակոչվել է 2019 թվականի հունվարի 30-ին: 5 ամիս Մատաղիսում ծառայելուց հետո տեղափոխվել է Թալիշ: 2020-ի սեպտեմբերի 27-ին Թալիշի դիրքերում է եղել:

«Մինչև սեպտեմբերի 29-ը պատերազմել, պայքարել են թշնամու դեմ: Ամսի 29-ին 50 գումարտակից 10 զինվոր էին ողջ մնացել, այլևս չկարողանալով դիմակայել՝ հրետակոծության տակ մի կերպ «փախել են»: Իմ բալեն վիրավորներին, այդ թվում՝ իր հրամանատարին, օգնել ու Թալիշից հանել է: Իր հետ նաև երկու տղաների դիեր է տարել դիրքերից», - մեզ հետ զրույցում արտասվելով պատմեց Լևոնի մայրը՝ Նելլի Ղահրամանյանը:

Մտերիմ ընկերը՝ Վահեն, հենց Թալիշում Լևոնի աչքի առջև է զոհվել: Փոքրամարմին այս տղան իր մեջ այնքան ուժ է գտել, որ «բեսեդկայի» ներսում փոս է փորել, ծառերի ճյուղեր պոկել, ընկերոջ դին այդ ճյուղերով ծածկել՝ հստակ որոշելով, որ վիրավորներին անվտանգ տարածք հասցնելուց հետո վերադառնալու է ու Վահեի մարմինը ծնողներին հասցնի: Ավաղ՝ չի հասցրել. թուրքերն արդեն Թալիշում էին…

«Իր այդ նիհար, հաց չկերած հալով փոս է փորել, որ մարմինը պահի: Ինձ ասեց՝ «մամ ջան, Վահեի ծնողներին ոչինչ չասես դեռ, մինչև մարմինը չբերեմ…»: Երկուսն էլ շիկահեր էին, երկուսին էլ «Կյաժ» էին ասում: Թալիշում էին ծանոթացել ու անբաժան ընկերներ դարձել: Ժպտերես, մարդամոտ տղերք էին, բոլորի կողմից սիրված ու գնահատված», - նկարագրում է որդեկորույս մայրը:

Լևոնն ու 9 զինընկերները Թալիշից Մատաղիս հասնելուց հետո շրջափակման մեջ են հայտնվել: Եվս 9 զինվորների հետ շուրջ մեկ շաբաթ անտառում են թաքնվել: Նրանք այն տղաներն են, որոնց մասին օրեր անց Պաշտպանության բանակը պետք է գրեր. «Հերթական փայլուն ռազմագործողությամբ ոչ միայն ազատագրվեց կորցրած դիրքերից մեկը, այլև հնարավոր դարձավ փրկել մեր դիրքապահ 19 զինծառայողների կյանքը, ովքեր օրեր առաջ, քաջաբար դիմագրավելով թշնամուն, նահանջելու փոխարեն՝ ստիպված թաքնվել էին մոտակա անտառում` սպասելով հայկական զորքի հակահարձակման իրականացմանը»: 

«1 շաբաթ հաց չեն կերել, ջրի փոխարեն ցեխաջուր անձրևաջուր են խմել: Փոս են փորել ու փոսի մեջ թաքնվել: Իրենց գլխին հրամանատար էլ չեն ունեցել՝ որը փախել էր, որը՝ վիրավոր էր…», - նշում է զրուցակիցս:

Հոկտեմբերի 7-ին, երբ իրենց գտել են, Լևոնն առաջինը մորն է զանգել ու ոգևորությամբ ասել՝ «մամ ջան, ես փրկվել եմ, քո արած լավությունը, որը զինվորներին ես արել, Աստված քեզ է վերադարձրել» (Նելլի Ղահրամանյանը 11 տարի զինվորական խոհարար է աշխատել):

Սակայն մոր ուրախությունը երկար չի տևել. օրեր անց՝ հոկտեմբերի 13-ի կեսօրին, որդին հայտնելու էր՝ «զենքս մաքրում եմ, որ գնանք Մատաղիսն ազատագրենք»: Մեկտեղ զգում էր, գիտակցում, որ սա իր վերջին մարտն է լինելու. հոր հետ խոսելիս հրահանգել էր՝ «հեր ջան, մորս ու քրոջս լավ կպահես»:

«Իրեն ասացի՝ «բալես, կլինի՞ դու չգնաս, ախր 4-5 օր առաջ ես դուրս եկել այդ սարսափից»: Խոսքերս նրան վիրավորեցին, ասեց՝ «մամ ջան, չեմ կարող չգնալ, ես պիտի իմ հայրենիքի ու իմ ընկերների կողքին լինեմ, այլապես իմ այստեղ լինելն ի՞նչ իմաստ ունի»: Գիտեք, երբ իրեն բանակ էին տանում, հանգիստ կարող էր ազատվել, իր քաշը 49 կգ էր: Թույլ չտվեց հետաքրքրվենք, իրեն ազատենք: Ասաց՝ «իմ պապիները (Նելլիի հայրն ու հորեղբայրը 90-ականների ազատամարտիկներ են եղել) «Նժդեհի» ջոկատից են եղել, ուզում ես ես խուսափեմ ու նրանց անունը գետնո՞վ տամ»», - վերհիշում է մայրը:

Փրկվելուց հետո մի քանի օր ապրեց Լևոնը՝ հոկտեմբերի 14-ին զոհվեց: Մոր սիրտը զգում էր, որ որդին կրկին վտանգի մեջ է: Գիշեր-ցերեկ ականջներում օգնություն աղերսող տղայի ձայնն էր... Այդ պահին 35-ն են եղել. 32-ը զոհվել են, որոնցից միայն 20-ի մարմինն է գտնվել, 3-ը՝ վիրավորվել են:

«Հենց աչքս կպնում էր, լսում էի, որ Լևոնս գոռում է՝ «մամ, մամուլ» (մայրիկին այդպես էր դիմում), հեկեկում էր ականջիս տակ: Սիրտս թփրտում էր, անհանգիստ էի, անընդհատ վեր էի կենում, մոմ վառում ու աղոթում… Իրենց հրամանատարներից մեկը վիրավոր հիվանդանոցում էր, ամուսնուս և տեգորս հետ գնացինք իր մոտ: Հոկտեմբերի 13-ին է վիրավորվել, բայց այդ պահին Լևոնն իր կողքին չի եղել: Ինքը չի իմացել, որ իր վիրավորվելուց հետո 2-րդ գումարտակին հրաման է եղել՝ Մատաղիսը հետ բերելու: Հետո վիրավոր զինընկերոջ մոտ գնացինք, ոչինչ չասաց, բացի նրանից, որ «բոյից» հետո Լևոնին չի տեսել: Նաև ինքն ու մի վիրավոր կամավոր պատմեցին՝ «դու հերոս տղա ունես, նա շատերի կյանքն է փրկել, մեր կյանքն է փրկել, Աստված էլ իր կյանքն է փրկելու»: Անընդհատ կրկնել է՝ «կամանդիր, մենք հաղթելու ենք, սաղ լավ ա լինելու»», - արտսվելով պատմում է մայրը:

Բայց չփրկեց…Մոր սիրտը երբեք չի խաբում: Տուն գալուց հետո նորից տղայի ձայնն էր լսում, հեկեկոցը: Իրեն զանգած բոլոր համարներով հետ է զանգում, տղաներն ասում են՝ «ինքը շատ հեռու ա, մորքուր ջան»: Տիկին Նելլին խոստովանում է՝ այդ ժամանակ չէր գիտակցում, թե ինչի՞ էին այդպես ասում, ի՞նչ էր նշանակում «շատ հեռու»: Երևի՝ չէր ուզում հավատալ…

«Հետո իմացա, որ իմ բալեն էլ չկա: Նրան ես եմ գտել՝ իմ սրտի ձայնով: Ինձ կարծես ասեր՝ արի ինձ գտիր…Ամուսինս ու նրա եղբայրները գնացին դիրահերձարաններ, փնտրեցին ու գտան…ցավոք», - ասում է զրուցակիցս:

Լևոն Մանուկյանը զոհվել է ուղիղ մեկ ամիս առաջ՝ հոկտեմբերի 14-ին, հոկտեմբերի 19-ին տեղափոխել են Երևանի դիահերձարան: Մայրն այդ մասին իմացել է հոկտեմբերի 23-ին:

«Լևոնն իմ տան ճրագն էր», - ասում է որդեկորույս մայրն, ում տան զարդարանքն այսօր միակ դուստրն է:

Լևոնի 20 ամյակը դեկտեմբերի 27-ին է լրանալու: 3 ամսից պետք է տուն վերադառնար: Երևանից էր, Ախպարաշենից, ավարտել էր Դավիթ Հովսեփյանի անվան թիվ 191 դպրոցը: Տնեցիներին հրահանգել էր՝ իրեն զուռնա-դհոլով դիմավորեն, սեղան գցեն ու մեծ քեֆի նախապատրաստվեն:

Հետաքրքրասեր երիտասարդը վարսահարդրի արհեստն էր ընտրել, բայց թե ի՞նչ գործունեություն կծավալեր վերադարձից հետո, չգիտեին:

«Սիրած աղջիկ ունե՞ր», - մի կերպ շշնջում եմ ես:

«Չէ», - հոգոց է հանում մայրն ու ավելացնում՝ ուզում էր փոքրիկ տան վրա 2-րդ հարկ կառուցել, հետո նոր կյանքը դասավորել:

«Ես առողջական խնդիրներ ունեի: Ինձ խնդրում էր, որ բուժվեմ: Ասում էր՝ գնա բժշկի, քեզ տիրություն արա, որ վերադառնամ ու առողջ մայր տեսնեմ… Ես բուժվեցի, իր հրահանգը կատարեցի, բայց ինքը չեկավ, չկարողացա բալիս ընդունել: Հիմա ինձ իրենից միայն մեկ շնորհակալագիր է մնացել ու իր բազմաթիվ լուսանկարները, որոնց մոտ նստած օրերս լուսացնում եմ: Տղաս լավ ծառայող էր, պարտաճանաչ զինվոր, շատ շնորհակալագրեր ու պատվոգրեր ուներ, բայց իր մոտ էին, համաճարակի, հետո՝ պատերազմի պատճառով չկարողացանք գնալ, որ վերցնենք: Այս մեկն էլ բերել էր, երբ դեկտեմբերին 10 օրով արձակուրդ էր եկել: Այդ ժամանակ նաև ամուսինս էր վիրահատվել: Անցած տարի ամեն ամիս իր մոտ եմ գնացել, խմորեղեններ էի տանում, տուփերով թեյեր, սուրճեր, ասում էր՝ տղերքը սիրում են: 19-ամյակին դիրքերում էր, տորթ էի ուղարկել, կեսը պահել էր՝ դեկտեմբերի 30-ին մյուս ընկերոջ ծննդյան օրը նշելու համար… Միակ բանը, որ Լևոնս չէր սիրում, մեքենա վարելն էր, թե չէ ամեն ինչից խելքը կտրում էր, բնավորությամբ էլ «լիդեր» էր», - հիշում է մայրը:

Մանուկյանների ընտանիքի ողբերգությունը սրանով չի ավարտվում: Լևոնի հորեղբայրը՝ 46-ամյա Արամ Մանուկյանը, սեպտեմբերի 29-ից ռազմաճակատում է: Ուրախացել էր, որ «պավեստկա» էր ստացել: Ասում էր՝ «գնամ, հասնեմ իմ ախպոր բալին, առնեմ թևիս տակ», ու մինչ այսօր նրանից որևէ նորություն չկա:

«Վերջին անգամ ամուսնուս հոկտեմբերի 4-ին է զանգել, Լևոնիցս է հարցրել: Ինքը Ջաբրայիլում էր, ասել էր՝ «ամեն ինչ արեցի, որ գնամ Թալիշ, բայց արդեն Թալիշը չկա…»: Հիմա ոչ գիտենք ողջ է, ոչ՝ զոհված, մոլորված նստած ենք: Մեկին բերեցինք, հողին հանձնեցինք, գոնե այս մեկը ողջ առողջ վերադառնա», - հույս է հայտնում Նելլի Ղահրամանյանը:

Լևոնից բացի Մանուկյանները մեկ դուստր ունեն: 15-ամյա Թամարան չի համակերևպվում միակ եղբոր զոհվելու հանգամանքի հետ:

Մոր ուզածն այսօր միայն մեկն է՝ բոլորը ճանաչեն Մատաղիսի, Թալիշի տղաներին, ճիշտ է՝ բոլորի անունը չգիտի, բայց իրենք հերոս են, հերոս՝ Արցախի հողը պահող ամեն մի հայորդու պես: Տիկին Նելլին հերոսների տանը՝ Եռաբլուրում հանգրվանած որդու հուղարկավորության օրը խոսք է տվել՝ նրա անունը մշտապես բարձրաձանելու ու վառ է պահելու, թույլ չի տալու, որ գեթ մեկ ակնթարթ մոռանան Թալիշի ու Մատաղիսի տղերքին:

«Ես հայրենիքից էս տեսակ հերոս չէի ուզում, ես ողջ ու առողջ վերադարձող հերոս էի ուզում, իմ կողքին ապրող, ընտանիք կազմող, ինձ գրկող ու գուրգուրող հերոս էի ուզում: Ես չէի ուզում, որ ինքը բոլորի հերոսը լինի, ես ուզում էի իմ հերոսը լինի, իմ տան, իմ ընտանիքի ապրող հերոսը: Բայց հպարտ եմ, որ իմ որդին այդպիսին էր՝ խիզախ, հայրենասեր, պայքարել է, չի հանձնվել, մինչև վերջին շունչը Մատաղիս է ձգտել», - մեկ վայրկյան անգամ արտասուքը չդադարեցնելով՝ հպարտությամբ ու մեկտեղ կարոտով Aysor.am-ի հետ զրույցը եզրափակում է մերօրյա հերոսի մայրը:

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 16:41 Հռոմի պապի դիրքորոշումը Ռուսաստանում հավասարակշռված են համարում Այսօր, 16:19 Օկուպացված Արցախում թշնամին մշակութային գենոցիդ է իրականացնում Այսօր, 15:52 Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Այսօր, 15:48 Ուկրաինայի հարցով պետք է կայացվի կոլեկտիվ որոշում. Մերկել Այսօր, 15:43 «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. վիրավորներ կան Այսօր, 15:27 Արցախը սպանել է, բանակը սպանել է, պատմությունը սպանում է, հիմա խոսում է իր «պարտքի» մասին. Դանիելյան Այսօր, 15:21 Առաջին պատասխանատուն Փաշինյանն է, ինքն է սխալ կադրեր նշանակել բանակում. Սամվել Բաբայան Այսօր, 15:06 «Iveco» բեռնատարը կողաշրջվել և հայտնվել է գետում. վարորդի մարմինը դուրս են բերել փրկարարները Այսօր, 14:40 Վերանայել ենք դպրոցական օլիմպիադաների կարգը. նախատեսում ենք այսուհետ անցկացնել նաև ընթերցանության օլիմպիադա. Անդրեասյան Այսօր, 14:33 Ստամբուլում ադրբեջանցի դիվանագետ ներկայացած քաղաքացու մոտ 70 կգ ոսկի է հայտնաբերվել Այսօր, 14:20 Մենք էլ ունենք մեր հաղթաթղթերը, որոնք կարող են վճռորոշ լինել․ Ղազանչյանը՝ Ավստրիայի հետ հանդիպման մասին Այսօր, 13:53 Փաշինյանը, «Արևմտյան Ադրբեջանը» համեմատելով Արևմտյան Հայաստանի հետ, կրկնեց Ադրբեջանի հայտնի քաղաքական գործչի խոսքը. Հայկ Մամիջանյան Այսօր, 13:50 Ոչ մի արցախցի ամաչելու իրավունք չունի, արցախցիներն արել են ամեն հնարավորը. Ցանկացածին դա կարող եմ ասել ու ապացուցել. Մովսես Հակոբյան Այսօր, 13:41 Փաշինյանը Սահմանադրության 6 հոդված խախտեց. բավարար հիմք է քրեական հետապնդման, իմպիչմենթի համար. Սուրեն Սուրենյանց Այսօր, 13:16 Փաշինյանն ամեն ինչից հրաժարվել է․ Ի՞նչ ստացանք, որ հիմա էլ հայցերից է ուզում հրաժարվել. Ժաննա Ալեքսանյան Այսօր, 13:13 Բախվել են «Range Rover»-ն և «BMW X6»-ը. վերջինը կողաշրջվելով բախվել է էլեկտրասյանը. վիրավոր կա Այսօր, 13:04 Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Այսօր, 12:52 Երկրաշարժ՝ Ադրբեջանի տարածքում․ 3-4 բալ ուժգնությամբ զգացվել է Սյունիքում Այսօր, 12:46 Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը (Լուսանկարներ, Տեսանյութ) Այսօր, 12:35 2024-ի հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151 Այսօր, 12:21 Չի բացառվում, որ այս հարցազրույցով Փաշինյանը թիմին ակնարկում էր՝ ինքն ստացել է անվտանգության երաշխիք. Հակոբ Բադալյան Այսօր, 12:07 Սթրեսի և կոնֆլիկտների կառավարում․ մեկնարկել է դատախազների համար նախատեսված դասընթացի 2-րդ փուլը Այսօր, 11:47 Հայտարարվել է Հակակոռուպցիոնի նախագահի թեկնածուների ընտրության խորհրդի ներկայացուցիչների մրցույթ Այսօր, 11:30 Ս․ Գրիգոր և Նիկողայոս Սքանչելագործ Հայրապետների և Մյուռոն եպիսկոպոսի հիշատակության օրն է Այսօր, 11:20 «Գոյի» փակման փորձը սպառնում է ազգային մշակութային կենտրոնների գոյությանը․ դատական նիստին ընդառաջ Այսօր, 11:00 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Այսօր, 10:55 Հայաստանը շարունակում է ամուր կանգնել ֆաշիզմի ժամանակակից դրսևորումների դեմ պայքարում․ Դերզյան Այսօր, 10:41 Ես իմ որոշումը կհրապարակեմ երկուշաբթի՝ ժամը 18:00-ին. Աղազարյանը՝ մանդատը վայր դնելու Փաշինյանի խնդրանքի մասին Այսօր, 10:38 Սա տգիտությունից բացի, նաև ստորություն է. Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանի խնդրահարույց հայտարարության մասին Այսօր, 10:24 Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ Այսօր, 10:18 Նոր հայեցակարգով պարտադիր ժամկետային ծառայության ժամկետ պետք է կրճատվի․ Աբրահամյանի վարկածով՝ դա պայմանավորված է Ադրբեջանի՝ ՀՀ-ին իջեցված ապառազմականացման պահանջով Այսօր, 09:56 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում ու մարզերում Այսօր, 09:36 Լարսի ավտոճանապարհը բաց է Այսօր, 09:24 «Հրապարակ». Կազանում Ալիևի հետ հանդիպումից հետո նախնական պայմանավորվածությունն էլ է «գրվել սառույցին» Այսօր, 09:22 «Փաստ». Ովքեր կփոխարինեն մանդատազուրկ ՔՊ-ական պատգամավորներին Այսօր, 09:21 «Ժողովուրդ». Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պաշտոնի առաջադրման հայտարարությամբ դիմելու է նաև Էգար Ղազարյանը Այսօր, 09:19 «Հրապարակ». Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել` ցույց տալ, որ ինքն է ամեն ինչ որոշում Այսօր, 09:18 «Փաստ». Նպատակը՝ հանրության դժգոհությունն անձամբ Փաշինյանից ուղղել դեպի ՔՊ-ական թիմ Այսօր, 09:15 «Ժողովուրդ». Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը պատասխաններ է պահանջում Անդրանիկ Քոչարյանից Այսօր, 09:12 «Հրապարակ». Դիանա Գասպարյանի ամուսնու ընտանիքն Էջմիածնում առանձնատների կառուցման բիզնես է անում, որտեղ նաև խախտումներ կան Այսօր, 09:07 «Ժողովուրդ». Արգիշտի Քյարամյանին հրավիրել են Հակակոռուպցիոն կոմիտե՝ հարցաքննության Այսօր, 09:04 «Փաստ». Չի բացառվում, որ Փաշինյանը պաշտոնանկ արված պաշտոնյաներին նոր պաշտոնների նշանակի Այսօր, 09:00 «Ժողովուրդ». Որն է լինելու «Մայր Հայաստան» խմբակցության հաջորդ քայլը Այսօր, 08:57 «Հրապարակ». Ինչու Փաշինյանի իշխանությունն այլևս չի բոյկոտում ՀԱՊԿ և ԱՊՀ հարթակների միջոցառումները Այսօր, 00:00 Փաշինյանը հավասարության նշան դրեց մեր պատմական հայրենիքի՝ Արևմտյան Հայաստանի և Բաքվի քարոզչական փուչիկի՝ «Արևմտյան Ադրբեջանի» միջև (Տեսանյութ) 22/11/2024 23:40 «Կարող ենք գնալ նման գործարքի»․ Փաշինյանը կհրաժարվի Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից, եթե կնքվի «խաղաղության պայմանագիր» 22/11/2024 23:19 Փաշինյանն առաջարկում է համաժողովրդական հանրաքվե անցկացնել արագաչափերի հարցով 22/11/2024 23:05 Փաշինյանը որոշել է՝ ում նշանակել Քյարամյանի փոխարեն 22/11/2024 22:50 «Այո, կիրակի օրը»․ Փաշինյանը հաստատեց՝ պաշտոնանկություններն արել է SMS-ով, լուրը պաշտոնյաներին գրավոր է հայտնել՝ ելնելով իր փորձից 22/11/2024 22:33 Փաշինյանն ասաց՝ շատ է գնահատում իր կողմից պաշտոնանկ արված պաշտոնյաներին 22/11/2024 22:11 «Ֆազ»-ի՝ Սերգեյ Գրիգորյանի սպանության գործը կքննվի Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում 22/11/2024 21:51 «ՀՀ ԶՈՒ հավաքականը հունահռոմեական ոճում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը, ազատ ոճում՝ 6-րդը». ՊՆ 22/11/2024 21:34 Երևանում ընթացող «Սառը միաձուլման 50-ամյակը» գիտաժողովին մասնակցում են Ռուսաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ճապոնիայի, Չինաստանի և այլ երկրների գիտնականներ 22/11/2024 21:14 Ինչ արդյունքներ են գրանցել Հայաստանի ներկայացուցիչները շախմատի աշխարհի մինչև 12 տարեկանների առաջնությունում 22/11/2024 20:57 Կկատարվի քահանայական ձեռնադրություն 22/11/2024 20:42 Դատապարտյալի համար նախատեսված աղցանում հայտնաբերվել է 31 գրամ թմրանյութ 22/11/2024 20:29 Ըմպանի բորբոքումն աշնանը. Կոկորդի կրկնվող ցավեր 22/11/2024 20:11 Արևմուտքի անխոհեմ գործողություններն անպատասխան չեն մնա․ Պեսկով 22/11/2024 19:53 «Թշնամին անպատիժ չմնաց»․ Տիգրան Աբրահամյանը հիշեցնում է՝ 10 տարի առաջ այս օրը Պաշտպանության բանակը հատուկ օպերացիա իրականացրեց 22/11/2024 19:36 Փոքր պետություններն իրավունք չունեն սխալներ գործել անվտանգային և արտաքին քաղաքականության հարցերում․ 2018-ի ապրիլին Սերժ Սարգսյանը զգուշացնում էր 22/11/2024 19:20 Թրամփն ու Պուտինը կնստեն բանակցությունների սեղանի շուրջ, իսկ ճաշացանկում կլինի Ուկրաինան․ Բորել 22/11/2024 19:10 Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետ․ Oragir.News 22/11/2024 18:55 Սիրելի արցախցիներ, զգույշ եղեք, փորձում են ձեզ համախմբել մի կնոջ շուրջ, որն իշխանության օրակարգերն է սպասարկել ու սպասարկում. Նարինե Գաբրիելյան 22/11/2024 18:43 Սարգիս Գալստյանին դատապարտեցին 18 տարվա ազատազրկման 22/11/2024 18:31 Իսրայելի վարչապետի և պաշտպանության նախկին նախարարի ինքնաթիռներին կարող են հարկադիր վայրէջք պարտադրել. Սերգեյ Մելքոնյան 22/11/2024 18:21 Զելենսկին պատրիարք Կիրիլին, Վալենտինա Մատվիենկոյին, Նիկոլայ Բասկովին, Ֆիլիպ Կիրկորովին զրկել է Ուկրաինայի պետական պարգևներից 22/11/2024 18:07 Արտասահմանյան արտադրության ծխախոտի մնացորդն օգնել է գտնել գողին․ ծխել էր կողոպտվող բնակարանում 22/11/2024 17:53 1935 թվականից հետո հոկտեմբերի միջին ջերմաստիճանը Հայաստանում բարձրացել է 1․2°C-ով, իսկ տեղումները նվազել են 12 մմ-ով 22/11/2024 17:39 Աշտարակ-Ապարան ճանապարհին ավտոմեքենա է շրջվել, 18-ամյա ուղևորները հոսպիտալացվել են 22/11/2024 17:23 Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն, միջազգային մրցաշարերի հաղթող Մկրտիչ Ղազարյանը 22/11/2024 17:08 Սրբազան պայքարի երկու աջակիցներ արդարացվեցին՝ իրենց մեղսագրվող արարքը կատարած չլինելու հիմքով 22/11/2024 16:58 Իրանական բեռնատարն ընկել է Որոտան գետը, վարորդը մահացել է 22/11/2024 16:42 Հովիկ Աղազարյանը մանդատից հրաժարվելու մտադրություն չունի, բայց չի էլ բացառում, որ անձեռնմխելիությունից զրկեն 22/11/2024 16:25 «Ոսկե աքաղաղ պլյուս» ապրանքանիշի թռչնամսում հայտնաբերվել են մանրէաբանական անհամապատասխանություններ 22/11/2024 16:09 Հայկ Մարությանն ընդունել է առաջարկը. Տիգրան Ավինյանի հետ կբանավիճի 22/11/2024 16:06 Հյուսիսային պողոտայի տարածքի նախկին բնակիչներից խարդախությամբ անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է ավելի քան 666մլն. դրամի վնաս. 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 22/11/2024 15:52 Ազգերի լիգա․ Հայաստանի ազգային հավաքականը կմրցի Վրաստանի հավաքականի հետ 22/11/2024 15:41 Ոսկե հոսքեր. Հայաստանից միլիարդավոր դոլարների ռուսական ոսկի է արտահանվում․ «Հետք» 22/11/2024 15:35 Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բեռնատար է այրվել 22/11/2024 15:32 «Ակնկալում եմ կարգապահություն». Անահիտ Ավանեսյանը հերթական այցն է կատարել «Արտաշատի» բժշկական կենտրոն 22/11/2024 15:27 «Մենք պաշտպանում ենք միջազգային իրավունքը». Թրյուդոն հայտարարել է՝ Կանադա գալու դեպքում Նեթանյահուն կձերբակալվի 22/11/2024 15:18 Սրբազան պայքարն այս ամենին վերջ է տալու. ծնողներս կանգնած ենք Բագրատ Սրբազանի կողքին. Արա Ռոստոմյան (Տեսանյութ) 22/11/2024 15:01 Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած 22/11/2024 14:53 Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները 22/11/2024 14:47 Մեր երկու երկրներն էլ ժողովրդավարության և օրենքի գերակայության ջատագովներ են. Պապոյանը՝ Նիդերլանդների Թագավորության դեսպանին 22/11/2024 14:38 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստատեսությանը 22/11/2024 14:30 Բաքուն COP29-ի շրջանակներում «Ադրբեջանական Երևան» միջոցառում է անցկացնելու (Factor.am) 22/11/2024 14:24 Արցախի պատանդների ազատ արձակման ուղղությամբ արդյունք չլինելու գլխավոր գործոնը ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացն է. Արտակ Բեգլարյան 22/11/2024 14:20 Նոյեմբերի 24-ին կկատարվի քահանայական ձեռնադրություն 22/11/2024 14:10 Հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ, ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով 22/11/2024 14:07 Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից 22/11/2024 13:54 Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի գործունեությունը 22/11/2024 13:46 ՏԿԵ փոխնախարարը Մոսկվայում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը 22/11/2024 13:32 Կազմակերպչական անփութությո՞ւն, թե՞ չարամտություն. Visa–ն խոչընդոտում է մամուլի աշխատանքը 22/11/2024 13:28 Հայրենի՞ք, հա՞յ, մարդկային կյա՞նք... դուք այդպիսի բաներ չեք լսել, աթոռ, աթոռ, աթոռ ՝ դա է ձերը. Հայկ Մամիջանյանը` ՔՊ-ին 22/11/2024 13:23 Նիկոլ Փաշինյանն ու իր խմբակը ձախողել են «Խաղաղության պայմանագիր» կոչված բլեֆը. հիմա սկսել են «ջղային Նիկոլ» օպերացիան. Շարմազանով (Տեսանյութ) 22/11/2024 13:04 ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 109 դեպք 22/11/2024 12:48 Ալկոհոլը քաղցկեղի առնվազն 7 տեսակի դեպքում հիմնական ռիսկի գործոն է. ՀՀ-ում ոգելից խմիչքներ օգտագործող տղամարդկանց և կանանց տեսակարար կշիռը, համապատասխանաբար, 46 և 22 տոկոս է 22/11/2024 12:32 Երևանում «Kia»-ն բախվել է գազատար խողովակներին, ապա պատին 22/11/2024 12:24 Նարեկ Զեյնալյանը մանդատը վայր դնելու դիմումը ներկայացրել է ԱԺ նախագահին