14/11/2020 14:22
Պարտության սիմվոլը պետք է հեռանա. Էդմոն Մարուքյան
ԼՀԿ կառավարման խորհուրդը քննարկումների արդյունքում պատրաստել է ճանապարհային քարտեզ՝ ինչպես կարող ենք երկիրը հանել այս բարդ իրավիճակից, ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«44 օր հայ ազգը, համախմբված ձևով պատերազմի մեջ է եղել: 44 օր անց մեզ ներկայացվել է մի խայտառակ փաստաթուղթ: Այն կա: Մենք փորձել ենք ԱԺ-ում արտահերթ նիստ գումարել, «Իմ քայլը» չի ներկայացել», - իրավիճակը հիշեցրեց պատգամավորը:
Մարուքյանը շեշտեց՝ եռակողմ փաստաթուղթը շատ վատն է, կարող էր շատ ավելի վատը լինել, սակայն մեզ սթափվել է պետք:
«Պարտության սիմվոլը պետք է հեռանա, այլապես լինելու են բախումներ և անդառնալի հետևանքներ: Ընդհուպ կարող ենք Հայաստանը կորցնել: Ինչ վերաբերում է պատերազմին, ապա հենց սկզբից պարզ է եղել, որ պարտվելու ենք», - ասաց խորհրդարանականը: