14/11/2020 18:15
«Հայրենիք» զարգացման հիմնադրամի գրասենյակում ԱԱԾ-ն խուզարկություն է իրականացրել՝ առանց խուզարկության թույլտվության. Արսեն Բաբայան
«Հայրենիք» զարգացման հիմնադրամի գրասենյակում ԱԱԾ-ն խուզարկություն է իրականացրել՝ առանց խուզարկության թույլտվության, լրագրողներին հայտնեց «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը:
Նա ասաց, որ չգիտի՝ ինչ էին փնտրում:
«ԱԱԾ-ն դատարանի թույլտվություն չուներ, որպեսզի իրականացներ խուզարկություն: Մասնավորապես, իմ և մյուս աշխատակիցների աշխատասենյակներում նրանք ապօրինի խուզարկություն իրականացրեցին», - ասաց Բաբայանն՝ ընդգծելով, որ իրավական բոլոր ընթացակարգերով բողոքարկումներ են իրականցվելու:
Ըստ նրա՝ գիտեն, որ հիմնադրամի հոգաբարձունների խորհրդի նախագահը Արթուր Վանեցյանն է և քաղաքական նույն հետապնդումների շրջանակում իրականացնում են հերթական ապօրինի քաղաքական հետապնդումը:
Արթուր Վանեցյանի տան սխալ հասցեով սանկցիայից հետո, Արսեն Բաբայանի տեղեկություններով, արդեն խուզարկության նոր որոշում կա, ու Վանեցյանի տանը խուզարկություն է իրականացվում:
«Ես սկսում եմ մտածել, որ, Ալիևի հանձնարարությամբ Փաշինյանը փորձում է մեզ լռեցնել, որ Արցախը հանձնելու իր ծրագիրը կարողանան հասցնել մինչև վերջ: Իրար հետ ակտվ աշխատում են», - նկատեց նա: