14/11/2020 18:12
Դադիվանքի հոգևոր ժառանգությունը ժամանակավորապես տեղափոխվում է Մայր Աթոռ, հարցերը չեն լուծվել. Տեր Հովհաննես
Դադիվանքից խաչքարերը դուրս են բերվում, այս մասին Aysor.am-ը տեղեկացավ Քարվաճառի շրջանի հոգևոր հովիվ, Դադիվանքի վանահայր Հովհաննես քահանա Հովհաննիսյանից:
«Մեր վերադասի հրամանով՝ հանում ենք, որովհետև հարցերը չեն լուծվել: Բայց ժամանակավոր ենք հանել, նորից կվերադարձնենք ու կտեղադրենք, երբ հարցերը լուծվեն», - նշեց քահանան՝ մեկտեղ ընդգծելով, որ ինքն անձամբ վանքից դուրս չի գալու, մնալու է Դադիվանքում:
Վանական համալիրի հոգևոր ժառանգությունը տեղափոխվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Aysor.am-ի հետ զրույցում Տեր Հովհաննեսն ասել էր՝ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը զանգել է իրեն ու ասել՝ «Դադիվանքին ձեռք չտաս, խաչերին ձեռք չտաս, Դադիվանքը չենք տալիս»: