14/11/2020 09:45
«Հրապարակ». «Ես գնացել էի փրկության ծրագրի մասին լսելու, որ դեռ ուշ չէ, ինչ-որ բան փրկելու համար, բայց, ցավոք, չլսեցի»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Նիկոլ Փաշինյանը բունկերից երկու օր է լույս աշխարհ է դուրս եկել։ Նախօրեին կառավարական դաչայում նա ընդունել է «Իմ Քայլը» խմբակցությանը։ Կապիտուլյացիայից հետո սա եղել է Փաշինյանի հետ առաջին հանդիպումը։ Նա նախապես զգուշացրել է, որ «սլիվի» դեպքում ոչ մեկը չի ներվելու։ Առհասարակ՝ այս սպառնալիք-հորդորը դարձել է նրա իդեա-ֆիքսը։ Սակայն մեր աղբյուրները որոշ բաներ փոխանցեցին։
Փաշինյանը երկար խոսել է, թե ինչու այսպես եղավ, կրկնել է այն, ինչ ասել է վերջին «լայվերով», մեղադրել է բանակին, ասել է, որ ստիպված է այս քայլին գնացել։ Սակայն քչերին է դա հետաքրքրել.
«Ես գնացել էի փրկության ծրագրի մասին լսելու, որ դեռ ուշ չէ, ինչ-որ բան փրկելու համար, բայց, ցավոք, չլսեցի», - ասաց մեր աղբյուրը։
Փաշինյանն ասել է, որ այս դժվար պահին թիմը լքողները դավաճան են և ստանալու են իրենց արժանի պատիժը։ Խոսքը կրկին եղել է խառնափնթոր ու հակասական»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: