14/11/2020 22:19
Դավիթ Ամալյանի որդին զոհվել է նոյեմբերի 7-ին՝ Շուշիի մատույցներում. նա կհուղարկավորվի Եռաբլուրում
Երգահան Դավիթ Ամալյանի որդու՝ Վարդան Ամալյանի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 16-ին, ժամը 18:00, Կոնդի սուրբ Հովհաննես եկեղեցում։ Այս մասին տեղեկանում ենք երգահանի ընկերոջ՝ Էդուարդ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումից:
Հուղարկավորությունը՝ նոյեմբերի 17-ին, ժամը 15:00-ին, Եռաբլուր պանթեոնում:
Aysor.am-ի հետ զրույցում Էդուարդ Սարգսյանն ասաց, որ Վարդանը զոհվել է նոյեմբերի 7-ին՝ Շուշիի մատույցներում: