14/11/2020 00:02
Թուրքիայի հետ սահմանները չեն բացվի, բայց մենք ուզում ենք՝ Նախիջևանով Հայաստան-Իրան երկաթուղին աշխատի. Փաշինյան
Մենք ուզում ենք՝ Նախիջևանով Հայաստան-Իրան երկաթուղին աշխատի, Առաջին ալիքի եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք ուզում ենք դեպի Ռուսաստան ունենալ ոչ թե մեկ, այլ մի քանի հնարավոր ճանապարհ: Եթե այդ բանակցությունների արդյուքնում կարողնանք հասնել մեր խնդիրներին, պատկերացրեք՝ ՀՀ-ի համար ինչպիսի շրջադարձային փոփոխություն կլինի, եթե մեր երկում երկաթուղին դառան իրական գործոն, որը Պարսից ծոցի ու Ռուսաստանի հետ մեզ կկապի: Սրանք նպատակներ են, որոնք փաստաթղթի շնորհիվ կարող են իրագործվել, կարող են չիրագործվել», - ասաց նա՝ ավելացելով, որ եթե դրանք ձևակերպված են, ուրեմն՝ կա ըմբռնում, բայց դա բանակցությունների թեմա է:
Թուրքիայի հետ սահմանները չեն բացվի, քանի որ Թուրքիան այդ համաձայնության մաս չի: