14/11/2020 13:38
Մեծն տիկինը հայրենիքի պաշտպանության համար զոհվածներին անվանեց «զոհեր հանուն ոչնչի». չգիտակցեցինք, որ այն ծրագիր էր ու «բարեհաջող» իրականացվեց. Իրավապաշտպան
Այլևս կյանք՝ հանուն ոչնչի, ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն՝ ավելացնելով.
«2018թ․ իշխանության եկած ընտանիքի մեծն տիկինը, հայրենիքի պաշտպանության համար զոհվածներին անվանեց «զոհեր հանուն ոչնչի»։ Հանրությունը զայրացավ, տիկինը փորձեց արդարանալ։ Սակայն, չգիտակցեցինք, որ այն ծրագիր էր, որն էլ «բարեհաջող» կերպով իրականացվեց: Պատկերացրեք, եթե Հայաստանի ինչ-որ մաս հրաշքով պահպանվի, մեր հաջորդ սերունդը, կամ Հայաստան եկած զբոսաշրջիկներ, այցելում են Եռաբլուր, իմանում բազմաթիվ ազգային հերոսների մասին։
Ցանկացած դատողություն ունեցող մարդ հարց կտա․ «Տպավորիչ է, բայց ինչու՞ են զոհվել հազարավոր երիտասարդները, ի՞նչ հերոսության համար են այս մարդիկ արժանացել ազգային հերոսի կոչման»։
․․․Եվ ի՞նչ պետք է պատասխանենք՝ որ Արցախի ազատագրմա՞ն։ Եվ մեր սերունդները և այլազգիները կապշեն՝ հերոսներ, որոնց արածը հերոսություն էր «ոչնչի համար»։ Այո, վարչապետի ստորագրած կապիտուլյացիոն փաստաթուղթը 1988թ․ արցախյան շարժման բոլոր զոհերին՝ սկսած Խաչիկ Զաքարյանից, վերածում է «զոհեր, հանուն ոչնչի» և «Ազգային հերոսների հանուն ոչնչի»»: