14/11/2020 11:01
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 1472 դեպք, մահերի թիվն ավելացել է 49-ով
Հայաստանում նոյեմբերի 14-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 115 855 դեպք։ Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 1472-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 74 105 (+1989) մարդ, այս պահին բուժվում է 39 564-ը (-888):
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 2186 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 1738 (+41), իսկ այլ պատճառներով՝ 448 (+8):
Մեկ օրում մահացել է 49 մարդ: