15/11/2020 20:36
Արթուր Վանեցյանի գործով դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ
Արթուր Վանեցյանի գործով դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրի դիմաց լրագրողներին ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի պաշտպան Լուսինե Սահակյանը։
«Արդեն միջնորդություն է ներկայացվել նաև Արթուր Վանեցյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։ Սակայն դատարանը, նկատի ունենլով այն հանգամանքը, որ արդեն իսկ սկսել էր ձերբակալման իրավաչափության հարցի քննարկումը, միջնորդությունը չի միացրել բողոքին և քննում է առանձին», - ասաց Սահակյանը։
Նա նշեց, որ մինչ այս պահը քննվում էր Վանեցյանի ձերբակալության իրավաչափության հարցը։