15/11/2020 11:01
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 1482 դեպք, մահերի թիվն ավելացել է 27-ով
Հայաստանում նոյեմբերի 15-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 117 337 դեպք։ Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 1482-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 74 984 (+879) մարդ, այս պահին բուժվում է 40 140-ը (+576):
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 2213 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 1763 (+25), իսկ այլ պատճառներով՝ 450 (+2):
Մեկ օրում մահացել է 27 մարդ: