16/11/2020 00:53
Փաշինյանը քաղաքացիական պատերազմ է հրահրում. Վարչապետի գրառումը բացասական արձագանք է ստացել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիական պատերազմ հրահրող կոչով է հանդես եկել։ Նման եզրահանգման են եկել հասարակական-քաղաքական գործիչները։
Փաշինյանն այսօր գրել է. «Առաջնագծի զինվորների տասնյակ տեսանյութեր դիտեցի այսօր։ Ապշած եմ տղաների խորագիտությունից։ Տղերք՝ դուք ճիշտ եք։ Սպասում եմ ձեզ Երեւանում։ Վերջնականորեն լուծելու պատերի տակ վնգստացողների հարցերը։ Հպարտ եմ ձեզանով»։
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրել է. «Վերջը մենք պետություն ունե՞նք։ ԱԱԾ, ոստիկանություն, դիմում եմ ձեզ։ Դեռ ուշ չէ ապացուցելու, որ դուք գոյություն ունեք և ծառայում եք օրենքին, ծառայում եք Հայաստանի Հանրապետությանը։ Եթե չկանխեք այս տհասի արկածախնդրությունը, ապա մեկ առ մեկ պատասխան եք տալու։ Ժամանակը գնաց»։
«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը կոչ եմ անում հրատապ ձեռնարկել միջոցներ դատավորների անվտանգությունը լիարժեք ապահովելու ուղղությամբ: Միաժամանակ հորդորում եմ անմիջապես կանխել դատավորների և ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ ակնհայտ սպառնալիքները և հանուն Հայաստանի պետական շահերի այդ սպառնացողին մեկուսացնել հասարակությունից: Տղերք, դավաճանը փորձում է պատերազմը տեղափոխել Երևան...»։
Հասարակական գործիչ Լիզա Ճաղարյանը գրել է. «Իմքայլականներ, ես չեմ հավատում, որ բոլորիդ գիտակցությունը մթագնել է ձեր առաջնորդի գիտակցության նման։ Ձեր ոչ բարով առաջնորդի վերջին հայտարարությունը քաղաքացիական պատերազմի կոչ է։ Հերիք չի էդքան երիտասարդների կորցրինք պատերազմում, հիմա էլ ուզում է ողջ մնացածներին օգտագործել իր իշխանությունը պահելու համար։ Ուշքի եկեք։ Կրկնում եմ` ուշքի եկեք»։
ՎԵՏՕ նախաձեռնության համակարգող Նարեկ Մալյանը գրել է. «Սիրելի ԱԱԾ և ՊՊԾ սպաներ, դուք գիտեք ինչ պետք է անել... Ձեր գործողություններով պարտավոր եք կանխել քաղաքացիական արյունալի, եղբայրասպան պատերազմը»։
Փաստաբան Արսեն Մկրտչյանը գրել է.«Սգո օր հայտարարելու փոխարեն։ Քաղաքացիական պատերազմ և ներքին բախումներ հրահրելն ուրիշ կերպ էլ ո՞նց է լինում։ Պատերազմ սադրողն և կապիտուլյացիա նախաձեռնողը, ադրբեջանցի և ռուս նախագահներին նույնիսկ օնլայն չառերեսվողը ի՞նչ բարոյական իրավունք ունի որևէ մեկին վնգստացող անվանել։ Երկրի գերագույն գլխավոր վնգստացող»։
Աժ նախգին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը գրել է.«Նա չի գնացել Եռաբլուր, նա մոմ չի վառել, նա ստատուս է գրել։ Մոտ 5000 զոհ, կրկնակի վիրավորներ, 100000 տնավեր եղածներ։ Սա նրա դեմքն է։ Եղկելի։ Առավոտյան սթափ կնայես ու կնայեք հայելուն։ Սրա հրահրած քաղաքացիական պատերազմը իրեն լայքողների, շեյրողների ու իրենից չհեռացողների ուսերին է։ Հոգեվարքի մեջ գտնվողը արյուն է տենչու»։
Հրապարակախոս Արթուր Հայրապետյանը գրել է. «Քայլականներ, եթե շարունակեք դուք հիմա էլ լռել, ուրեմն դուք էլ եք համաձայն ձեր առաջնորդի վերջին հայտարարության հետ։ Նիկոլը քաղաքացիական պատերազմ է հրահրում։ Թշվառ...»։
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրել է. «Խմել ստորին բնական բացվածքը կորցրել է։ Ոչինչ, ժողովուրդը պորտի հետ միասին տեղը կգցի Ալկաշ, հողատու»։