16/11/2020 16:43
Իրավիճակից դուրս գալու համար իմ տեսլականը քաղաքական լուծումներ գտնելն է. Անդրանիկ Քոչարյան
Իրավիճակից դուրս գալու համար իմ տեսլականը քաղաքական լուծումներ գտնելն է՝ համընդհանուր կոնսենսուսի շրջանակներում, լրագրողների հետ զրույցում ասաց իմքայլական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:
«Կոնսենսուսն իր մեջ պետք է ներառի խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերը: Մենք պետք է կարողանանք վերականգնել բանակը, քանդված ամեն բան, որովհետև այն, ինչ ունեինք նախկինում, դրա բացակայությունը նոր վտանգներ է մոտեցրել ՀՀ հյուսիսում և հարավում», - ասաց նա: