16/11/2020 11:15
Մի քանի հարյուր անհետ կորած զինվոր ունենք. Փաշինյան
Հայտնի է անհետ կորածների թիվը, լրատվամիջոցների հարցերին պատասխանելիս ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ես հիմա այդ թիվը չհրապարակեմ։ Ունենք թիվ, ցավոք, մի քանի հարյուր անհետ կորած զինվորների մասին է խոսքը։ Հույս ունենք, որ բոլորի դեպքում չէ, որ նույն եզրակացությանը կհանգենք։ Հույս ունենք, որ կգտնենք մի մասին ողջ։ Օրինակ, երեկ իմացա, որ վիրավոր զինվոր է հայտնաբերվել, ով նախկինում համարվում էր անհետ կորած», - ասաց նա:
Ինչ վերաբերում է գերիների փոխանակությանը, ապա վարչապետի խոսքով՝ դա տեղի կունենա մարմինների փոխանակումից հետո։
«Առաջարկներ կային, որ սգո օր հայտարարվի։ Կարծում եմ, որ ճիշտ կլինի՝ այդ որոշումը կայացվի, երբ մենք մարմինների հայտնաբերման գործընթացը հասցնենք ավարտին և հնարավորություն ունենանք հարգանքի տուրքը մատուցել», - ասաց վարչապետը։