16/11/2020 11:27
Ռուսական առաջարկներն ամերիկյան կողմի հետ ընդհանրապես չեն քննարկվել. ՀՀ վարչապետ
Իհարկե ճիշտ չէ, որ ռուսական կողմի առաջարկություններն ընդունելու համար երկար ժամանակ խորհրդակցել եմ ԱՄՆ ներկայացուցիչների հետ, մի շարք լրատվամիջոցների հարցերին պատասխանելիս ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ես այս ընթացքում ԱՄՆ ներկայացուցիչների հետ ունեցել եմ ընդամենը 5 խոսակցություն՝ 3 անգամ ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Օբրայենի, 2 անգամ՝ պետքարտուղար Պոմպեոյի հետ: Եվ այդ ժամանակ քննարկվել են ոչ թե ռուսական, այլ՝ ամերիկյան առաջարկները», - ասաց վարչապետը:
Փաշինյանի խոսքով՝ ռուսական առաջարկներն ամերիկյան կողմի հետ ընդհանրապես չեն քննարկվել:
«Դա կատարյալ անհեթեթություն է: Դա այնքան բացահայտ փաստ է, որ նման մանիպուլյացիաները պարզապես տարօրինակ են», - նշեց նա: