16/11/2020 11:11
Հետադարձորեն փոխել փաստաթղթի կետերը նշանակում է փոխել ռազմական իրադրությունը, ինչն այսօր իրատեսական խնդիր չէ. ՀՀ վարչապետ
Ես քաղաքական ուժերից որևէ մեկից չեմ ստացել առաջարկ, թե ինչպես կարելի էր եռակողմ հայտարարության կետերն ավելի լավը դարձնել: Այդ փաստաթուղթը ոչ թե քաղաքական ցանկությունների արտահայտություն է, այլ՝ կոնկրետ ռազմական իրադրության, մի շարք լրատվամիջոցների հարցերին պատասխանելիս ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հետադարձորեն փոխել փաստաթղթի կետերը նշանակում է փոխել ռազմական իրադրությունը, ինչն այսօր իրատեսական խնդիր չէ:
Ինչ վերաբերում է հետագա բանակցային գործընթացին, այդ փաստաթղթում կան բազմաթիվ դրույթներ, որոնք մեկնաբանությունների կարիք ունեն, և, իհարկե, մեկնաբանությունների ընթացքում բոլոր գաղափարներն ու առաջարկներն ի մի կբերվեն, և լավագույն առաջարկները կփորձենք կյանքի կոչել», - ասաց Նիկոլ Փաշինյանը: