16/11/2020 14:46
Զրկված վստահությունից և լեգիտիմությունից՝ իշխանությունը ինքնահարցուպատասխան է անում. Անի Սամսոնյան
Նիկոլ Փաշինյանի հանդիպումը «Իմ քայլը» խմբակցության հետ տեղի է ունենում Ազգային ժողովի նիստերի դահլիճում: Դրա իրավունքը չունեին, որովհետև ո´չ հերթական նստաշրջան է, ո´չ էլ արտահերթ նիստ է գումարվել, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:
«Զրկված վստահությունից և լեգիտիմությունից իշխանությունը ինքնահարցուպատասխան է անում:
Հասկանում եք չէ՞ որ այդ պատերից դուրս այլևս գոյություն չունեք և Ազգային ժողովի նիստերի դահլիճում զբաղվում եք ինքնախաբեությամբ», - գրել է Սամսոնյանը: