16/11/2020 19:13
«Լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանը 19:05-ից կլինի ազատության մեջ». Գեղամ Մանուկյան
Դաշնակցական գործիչ Գեղամ Մանուկյանն Ազատության հրապարակում քիչ առաջ ընթերցեց «Սիսական» ջոկատի հրամանատար, գնդապետ Աշոտ Մինասյանի փաստաբան Արամ Վարդևանյանի ֆեյսբուքյան գրառումը:
Ըստ այդմ՝ «լեգենդար հրամանատար Մինասյանի գործով, չնայած ԱԱԾ և Դատախազության վճռական ցանկությանը՝ իրենց ԵՐԵՔ անգամ թշնամուց պաշտպանած ՄԱՐԴՈւՆ կալանավորելու, նիստը հետաձգվեց: Հրամանատարը 19:05-ից կլինի ազատության մեջ»: