16/11/2020 17:40
ՊՆ-ի բարձրաստիճան պաշտոնայները նախ պետք է գան, համապատասխան հանձնաժողովներում պատասխանեն հարցերին, նոր նշանակվեն գործադիրում. Քոչարյան
Շատ բարձրաստիճան պաշտոնայներ՝ ՊՆ-ի, ԱԱԾ-ի, որպես ֆիլտր, ինչպես աշխարհի շատ երկրներում է, նախ պետք է գան, համապատասխան հանձնաժողովներում պատասխանեն հարցերին, նոր նշանակվեն գործադիրում, լրագրողների հետ զրույցում ասաց իմքայլական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն՝ անդրադառնալով ուժային կառույցներում հնարավոր փոփոխություններին:
«Այդ խնդիրն էապես կօգնի գործադիրին օր առաջ իմանալ իր ընտրած կադրն ամբողջութայա՞մբ է համապատասխանում այդ պաշտոնին, թե՞ ոչ», - ասաց Անդրանիկ Քոչարյանը: