16/11/2020 19:48
Գեղամ Մանուկյանը հանրահավաքի հարթակից շնորհավորեց Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի ծնունդը
Դաշնակցական գործիչ Գեղամ Մանուկյանն այսօր՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքի ժամանակ, հարթակից շնորհավորեց Արցախի հերոս, Ապրիլյան պատերազմի մասնակից Ռոբերտ Աբաջյանի ծննդյան օրը:
Շնորհավորանքից հետո մեկնարկեց քայլերթը, ցուցարարները շարժվեցին դեպի Գլխավոր դատախազության շենք՝ կոչ անելով, որ այդ մարմինը թույլ չտա որևէ ռեպրեսիա, ծառայի ոչ թե Նիկոլ Փաշինյանին, այլ հայ ժողովրդին: