16/11/2020 14:41
ՀՕՊ համակարգում մենք հսկայական ձեռքբերումներ ենք ունեցել, ինչի մասին հրապարակային հայտարարվել է. Վարչապետ
Չեմ կարծում, թե ճիշտ ռեժիմ է, որպեսզի ասենք, որ բնակչությունն ունի տվյալներ՝ կորդինատներ են վաճառել հակառակորդին, Ազգային ժողովում «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հարցերին պատասխանելիս ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Նման դեպքերով պետք է քրեական գործեր հարուցվեն, այո, մեղավորներ պետք է փնտրվեն, եթե այդպիսի դեպքեր կան։ Բայց ուղղակի խոսել դավաճանների մասին, ովքեր տեսական տվյալներ են հայտնել հակառակորդին, չեմ կարծում, թե ճիշտ ռեժիմ է», - նշեց վարչապետը։
Անդրադառնալով հակաօդային պաշտպանության համակարգին՝ վարչապետն ասաց, թե այդտեղ մենք հսկայական ձեռքբերումներ ենք ունեցել, ինչի մասին հրապարակային հայտարարվել է։
«Այլ բան, որ իրադարձությունների զարգացումն ի ցույց է դրել, որ այդ բոլոր միջոցները բավարար չեն գտնվել արդի մարտահրավերները սպասարկելու համար», - ասաց վարչապետը։