16/11/2020 14:57
Ռուս խաղաղապահները պատմել են, թե ինչպես են իրենց դիմավորել Ղարաբաղում
Լեռնային Ղարաբաղի բնակիչները ջերմ են դիմավորել ռուս զինվորականներին, հայտարարել է Ղարաբաղում ՌԴ զինված ուժերի խաղաղապահ զորախմբի հրամանատարի տեղակալ, գնդապետ Ալեքսեյ Պոլյուխովիչը:
Նա նշել է, որ Ստեփանակերտում աստիճանաբար վերսկսվում է սովորական կյանքը, չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի միջև Լաչինի միջանցքի երկայնքով կազմակերպվել է կայուն տրանսպորտային հաղորդակցություն:
«Տեղի բնակիչները շատ դրական են դիմավորել մեր խաղաղապահ զորախմբին: Նրանք հույս ունեն, որ մեր գալով խաղաղ կյանքը կվերադառնա», - Պոլիուխովիչի խոսքերը մեջբերում է РИА Новости-ն:
Ստեփանակերտի բնակիչ Նատալյան պատմել է, որ ռուս խաղաղապահների ժամանմամբ իրենք իրենց ավելի հանգիստ ու պաշտպանված են զգում: