16/11/2020 12:52
Էրդողանի՝ Ադրբեջան զորքեր ուղարկելու մասին հրամանագիրն ուղարկվել է խորհրդարան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանագիրը՝ թուրք զինվորականներ Ադրբեջան ուղարկելու մասին, ուղարկվել է Թուրքիայի խորհրդարան քննարկման, հաղորդում է Anadolu գործակալությունը:
Նշվում է, որ զինվորականները ներգրավված կլինեն Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի մշտադիտարկմանը` թուրք-ռուսական համատեղ դիտորդական կենտրոնի շրջանակում:
Մինչդեռ այս պահին թուրքական լրատվամիջոցներում տեղեկատվություն չկա այն մասին, թե երբ են խորհրդարանականները քվեարկելու այս հարցի շուրջ: