16/11/2020 11:55
Իմ առջև պատերազմի տարբեր փուլերում տարբեր փաստաթղթեր չեն դրվել. եղել է՝ այդ տարածքները պետք է հանձնվեն Ադրբեջանին, այդ թվում՝ Շուշին՝ առանց որևէ կարգավիճակի. Վարչապետ
Բացարձակապես անհիմն տեղեկատվություն է, թե ռուս խաղաղապահները Շուշին ընկնելուց օրեր առաջ արդեն տեղափոխվում էին Հայաստան, առցանց ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Խաղաղապահները սկսել են տեղափոխվել հայտարարության ստորագրումից հետո», - ասաց վարչապետը։
Հարցին, թե պատերազմի տարբեր փուլերում տարբեր փաստաթղթե՞ր են դրվել իր առջև, ընդ որում՝ բոլորն ավելի նպաստավոր պայմաններով, քան նոյեմբերի 10-ի հայտարարությունը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաստախանեց.
«Ո՛չ, այդպիսի բան նույնպես չի եղել։ Եղել են էլի նույն տրամաբանությամբ առաջարկներ, եղել է պատերազմի դադարի նույն տրամաբանությունը, ինչ պատերազմի մեկնարկից առաջ, որ այդ տարածքները պետք է հանձնվեն Ադրբեջանին, այդ թվում՝ Շուշին՝ առանց որևէ կարգավիճակի։ Պատերազմից առաջ էլ է այդպես եղել։ Այդպես է եղել 2016 թվականից, և ապրիլյան պատերազմն այդ վերջին զանգն էր այս պատմության, այն տարբերությամբ, որ այս անգամ արդեն որևէ բանավոր հայտարարությամբ կամ պարտավորությամբ հնարավոր չէր լինի կանգնեցնել պատերազմը»։