16/11/2020 15:33
Հիմնական խնդիրը կապվում է Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու հետ. Նիկոլ Փաշինյան
Ինտենսիվ աշխատանք է տարվում Արցախում մշակութային արժեքների պահպանման հարցում, կան մշակութային արժեքներ, որոնք գտնվում են հայկական ուժերի վերահսկողության ներքո, այդտեղ որևէ վտանգ և սպառնալիք չկա, ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հարցերին պատասխանելիս ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հիմնական խնդիրը կապվում է Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու հետ։ Մենք ակտիվ շփումներ ենք իրականացնում միջազգային հանրության հետ՝ մշակութային ժառանգության անվտանգությունն ապահովելու համար։ Դա նույնպես բանակցային գործընթացի կարևորագույն կետերից մեկն է լինելու», - ասաց վարչապետը։