16/11/2020 01:20
Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը աշխատանքից ազատման դիմում է գրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառումից հետո
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը աշխատանքից ազատման դիմում է գրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառումից հետո։
«Սիրելի հայրենակիցներ,
վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին գրառումից հետո որոշել եմ
1. Աշխատանքից ազատման դիմում գրել
2. Դադարեցնել անդամակցությունս Քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը
Շնորհակալություն եմ հայտնում փոխվարչապետ Տիգրան Ավինյանին ինձ նմանօրինակ պատասխանատու աշխատանք վստահելու և անձնուրաց ղեկավարման համար»։
Փաշինյանն այսօր գրել է. «Առաջնագծի զինվորների տասնյակ տեսանյութեր դիտեցի այսօր։ Ապշած եմ տղաների խորագիտությունից։ Տղերք՝ դուք ճիշտ եք։ Սպասում եմ ձեզ Երեւանում։ Վերջնականորեն լուծելու պատերի տակ վնգստացողների հարցերը։ Հպարտ եմ ձեզանով»։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիական պատերազմ հրահրող կոչով է հանդես եկել։ Նման եզրահանգման են եկել հասարակական-քաղաքական գործիչները։