17/11/2020 13:45
Ղարաբաղի որևէ հատուկ կարգավիճակի մասին խոսք լինել չի կարող. Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է Լեռնային Ղարաբաղի համար ցանկացած հատուկ կարգավիճակի անընդունելիության մասին:
«Որևէ հատուկ կարգավիճակի մասին խոսք լինել չի կարող: Կա միասնական Ադրբեջան՝ բազմազգ և բազմադավան: Տարբեր ժողովուրդներ և դավանանքներ ներկայացնող Ադրբեջանի բոլոր քաղաքացիներն ապրում են խաղաղության և բարիդրացիության մեջ: Հայ ժողովուրդը նույնպես կապրի այս պայմաններում», - ասել է Ալիևը Ֆիզուլիի շրջան կատարած այցի ժամանակ: