17/11/2020 14:56
Եղիազար Վարդանյանն ընտրվել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր
ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ 2020թ. նոյեմբերի 16-ին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) հոգաբարձունների խորհրդի նիստում քննարկվել է բուհի ռեկտորի ընտրության հարցը։
Հոգաբարձունների խորհրդի նախագահ Վլադ Ասատրյանը նշել է, որ համալսարանի ռեկտորի ընտրության օրը սահմանվել է նոյեմբերի 16-ը՝ հիմք ընդունելով ռեկտորի ընտրությունների ընթացակարգը։
Նիստում փակ գաղտնի քվեարկությամբ, միաձայն Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր է ընտրվել տեխնիկական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Եղիազար Վարդանյանը։