17/11/2020 13:26
Բարգավաճի պատգամավորները, իրենց անվտանգությունը վտանգելով, պետական կառույց են պաշտպանել, երբ դուք անհետացել էիք, «պռոստը» չկայիք. Աբովյանը՝ ԱԺ մեծամասնությանը
Բարգավաճի պատգամավորները, իրենց անվտանգությունը վտանգելով, պետական կառույց են պաշտպանել, երբ դուք անհետացել էիք, «պռոստը» չկայիք, դիմելով ԱԺ մեծամասնությանը՝ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արման Աբովյանը:
«Իմ առանձնասենյակից նոթբուք է կորել: Հնարավոր է, որ այդ ամենն ուղղորդված էր: Սաղիս վրա գործեր եք բացել: Ծառուկյանը օրը երկու անգամ գնում է ԱԱԾ ու քննչական, հետապնդումը ո՞նց ա լինում, «պոզով-պոչով ա» լինո՞ւմ: Մամուլում նշված էր, որ արդեն իսկ ձեր ընդդիմախոսներից մեկն է դանկահարվել», - նշեց պատգամավորը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանն էլ իր հերէին ասաց.
«Տիկին Դավոյան, ընդդիմադիրներին ամոթանք տալու փոխրեն, կխնդրեի՝ այդ սարսափելի, զզվելի գիշերը փորձեիք ձեր հարգարժան գործընկեր Արարատ Միրզոյանին փրկել, որը ես էի փորձում անել: Ումի՞ց էիք վախենում՝ այն ժողովրդի՞ց, ով ձեզ էր ընտրել»: