17/11/2020 13:43
Հաշվի առնելով խորհրդարանում տիրող աննորմալ մթնոլորտն ու ֆարսը`մենք նպատակահարմար ենք գտնում այսօր չմասնակցել հերթական նիստին. Արման Աբովյան
Հաշվի առնելով խորհրդարանում տիրող աննորմալ մթնոլորտն ու ֆարսը` մենք նպատակահարմար ենք գտնում այսօր չմասնակցել հերթական նիստին և մեր գործընկերներին կոչ ենք անում միանալ արտահերթ նիստի գումարմանը, ԱԺ ամբիոնից հայտարարեց ԲՀ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:
«Այսօր Հայաստանի Հանրապետությունում գոյություն ունի միայն մեկ օրակարգ` իշխանությունը պետք է պատասխան տա, և վարչապետը պետք է հեռանա», - ասաց Աբովյանը:
ԲՀԿ-ական մեկ այլ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ ասաց, որ ԱԺ այսօրվա օրակարգային հարցերը քննարկելն անարգանք է Արցախում զոհված զինվորների նկատմամբ, և հնարավոր չէ ձև անել, որ ոչինչ չի պատահել և սովորականի նման ԱԺ օրակարգային հարցեր քննարկել: