17/11/2020 13:52
Միրզոյանը մի բռնակի չափ էլ չկա իրենց համար. սպասում էինք, որ շուշեցու, հադրութեցու, քարվաճառցու ցավը հասկանայի՞ն. Աշոտյանը՝ ԱԺ մեծամասնության մասին
Սրանց անբարոյականությունը գիտե՞ք ուր է հասել: Այսօր ԱԺ-ում ողբ կապելով դռների բռնակների և վնասված գույքի մասին, նրանցից և ՈՉ ՄԵԿ չհիշատակեց իրենց ընկեր ու ղեկավար խոսնակին, ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով ԱԺ-ում հետպատերազմական քննարկումներին, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Փաստորեն, Միրզոյանը մի բռնակի չափ էլ չկա իրենց համար։ Դուք ի՞նչ եք սպասում, որ նրանք շուշեցու, հադրութեցու, քարվաճառցու ցավը հասկանայի՞ն։ Զովածների ընտանիքների մորմոքը կիսեի՞ն։ Վիրավոր ու անդամահատվածների դարդո՞վ ապրեին։
Առողջություն Արարատին։ Թող արագ ոտքի կանգնի, իրեն էլ շաաատ հարցեր կան ուղղելու...», - գրել է Աշոտյանը: