17/11/2020 11:10
Հնարավոր ռիսկերը մեղմելու համար պետք է նոր լուծումներ գտնել, պարտվող թիմը չի կարող սա իրագործել. Էնֆիաջյան (Տեսանյութ)
Ունենք այն, ինչ ունենք, և այսօր պետք է և ամփոփենք տեղի ունեցածը, և նայենք առաջ, Ազգային ժողովի ամբիոնից հայտարարարեց փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը։
«Տարիներ շարունակ, մասնավորապես, վերջին ժամանակահատվածում, քանի որ հռետորաբանությունը փոխվել էր, ՀՀ-ի քաղաքական օրակարգը կեղծ ձևակերպումներով էր հանդես գալիս, որովհետև չէր արտացոլում ներկայիս իրողությունները, վտանգները և մարտահրավերները։ Հետևանքի սպառոցն ենք բոլորս դարձել։ Ամիսներ շարունակ Ստամբուլյան կոնֆենցիա է քննարկվել, Լանզարոտե, Աստվածաշունչ է հեղինակազրկվել, փորձեր է արվել։ Դա է եղել մեր երկրի հիմնական օրակարգը, ուրիշ մարտահրավերներ չե՞նք ունեցել։ Ականջալուր չեք եղել ընդդիմության կողմից ներկայացված թե՛ մի շարք նախագծերին, թե՛ այն խնդիրներին, որոնց մասին պարբերաբար ներկայացրել ենք», - հայտարարեց Էնֆիաջյանը։
Նրա խոսքով՝ դիվանագիտական և ռազմական հարթակում իշխանության և գերագույն հրամանատարի կողմից ունենք պարտություն։
«Այս կառավարությունը, բոլոր պատասխանատուները պետք է պատասխան տան, եկել է ժամանակը։ Պետք է նոր հիմքեր ստեղծվեն, նոր հնարավորություններ ստեղծվեն։ Հնարավոր ռիսկերը մեղմելու, նոր լուծումներ գտնելու, ՌԴ-ի հետ հարաբերություններն ավելի զարգացնելով, ճկուն քաղաքականություն վարելով աշխարհաքաղաքական կենտրոնների հետ՝ պետք է կարողանալ լուծումներ գտնել։ Պարտվող թիմը չի կարող սա իրագործել», - հայտարարեց Վահե Էնֆիաջյանը։