17/11/2020 10:07
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է տեղափոխվել Բաղրամյան 26
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է տեղափոխվել Բաղրամյան 26։ Այստեղ ավելի հեշտ է անվտանգության պահպանումը կազմակերպել, բացի այդ՝ կառավարության շենքում որոշել են նորոգում իրականացնել։
Նոյեմբերի 9-ի հարձակումից հետո կառավարության շենքի գույքը որոշակիորեն վնասվել է, ուստի սա նաև հարմար պատրվակ է Բաղրամյան տեղափոխվելու համար։ Ըստ օրենքի, Բաղրամյան 26-ը համատեղ օգտագործման ենթակա է ՀՀ նախագահի և ՀՀ վարչապետի կողմից»։