17/11/2020 14:23
Mediaport. Նիկոլ Փաշինյանը Կարեն Ֆարխոյանի միջոցով յուրային դատավորների խումբ է ձևավորում. ներկայացվել է չորս դատավորի անուն
Նիկոլ Փաշինյանը յուրային դատավորների խումբ է ձևավորում. գործընթացը ղեկավարում է դատավոր Կարեն Ֆարխոյանը, գրում է Mediaport տելեգրամ-ալիքը:
Ըստ այդ տվյալների, Ֆարխոյանը Փաշինյանի անունից հանդիպումներ է ունենում վստահելի դատավորների հետ, ճշտում գործող իշխանության հանդեպ նրանց վերաբերմունքը և պայմանավորվում է, որ երբ դատախազությունը ընդդիմադիրներին կալանավորելու միջնորդություն ներկայացնի, նրանք բավարարելու են դրանք:
Երեկ, ուշ գիշերին դատավոր Ֆարխոյանը Փաշինյանին է ներկայացրել 4 այդպիսի դատավորի անուն.
1. Աննա Դանիբեկյան
2. Մնացական Մարտիրոսյան
3. Գագիկ Պողոսյան
4. Վաչե Մարգարյան
Ֆարխոյանը հայտնել, որ կան ևս 2 դատավորներ՝ Մանվել Շահվերդյանը և Արտակ Թադևոսյանը, որոնք դեռևս կամուկացի մեջ են, սակայն, եթե ԱԱԾ-ն կարողանա բավարար կոմպրոմատներ հավաքել, ապա նրանք նույնպես կմիանան այդ ցանկին:
Քիչ առաջ դատավորների ցուցակը փոխանցվել է դատախազություն, որտեղ աշխատանքներ են տարվում միջնորդությունները Ֆարխոյանին և նրա ներկայացրած ցանկում եղած դատավորներին մակագրելու ուղղությամբ, հայտնում է Mediaport տելեգրամ-ալիքը: